Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

Նախ և առաջ պահպանել առողջ սիրտը

Նախ և առաջ պահպանել առողջ սիրտը

Ամբողջ աշխարհում ամենատարածվածը համարվում են արյան շրջանառության համակարգի հիվանդությունները: Ըստ 2008 թվականի վիճակագրական տվյալների` վերը նշված հիվանդություններից մահվան ցուցանիշը բնակչության մահացության ընդհանուր կառուցվածքում կազմել է 50%, իսկ հիվանդությանը` 15,1 %: «Մահացությունն ավելի բարձր է տղամարդկանց մեջ` ավելի շատ սրտամկանի սուր ինֆարկտից եւ տարածված է 40-60 տարեկան մարդկանց շրջանում», երեկ «Դե ֆակտո» ակումբում` ասուլիսի ժամանակ ասաց համաճարակաբան Դիանա Անդրեասյանը:

 

Սրտային հիվանդությունների առաջացումը կախված է մի շարք գործոններից` ֆիզիկական թերակտիվությունից, անառողջ սննդակարգից, ծխախոտից, ոչ պակաս դեր ունեն նաեւ սթրեսներն ու սոցիալական խնդիրները: Ճարպակալումով հիվանդները եւս հակված են ունենալու սրտանոթային հիվանդություններ, իսկ Հայաստանում, ըստ Դիանա Անդրեասյանի, գիրություն ու ճարպակալում ունեցողները կազմում են բնակչության 48,1 %-ը: «Սրտանոթային հիվանդությունների բուժման մակարդակը տարբեր հիվանդանոցներում տարբեր աստիճանների վրա է: Ունենք հիվանդանոցներ, որոնք սրտի իշեմիկ հիվանդությունը բուժում են դեռ 18-րդ դարի մակարդակով», նշեց մյուս բանախոսը` սրտաբան-վիրաբույժ Վիլեն Մանուկյանը :

 

Մյուս կողմից էլՙ սրտային հիվանդությունների բուժումը Հայաստանում շատ թանկ արժե, օրինակ` սրտի միջին վիրահատությունն արժե 2,5 միլիոն դրամ: «Վիրահատությունները կատարում ենք 7-8 հազար դոլարով, բայց չպետք է մոռանանք, որ վիրահատություն ենք կատարում մի երկրում, որտեղ թոշակն ընդամենը 30 հազար դրամ է: Մեր երկրի պայմաններում վիրահատությունը պետք է արժենար ամենաշատը 1000 դոլար», ասաց Վիլեն Մանուկյանը: Սրտանոթային հիվանդությունները սրվում են հատկապես գարնանը, ինչը պայմանավորված է արյան ճնշման տատանումներով:

 

Վիլեն Մանուկյանը խորհուրդ է տալիս տարբեր տեսակի բուժումներից ու վիրահատություններից խուսափելու համար նախ եւ առաջ պահպանել առողջ սիրտը. «Պետք է անցնել առողջ ապրելակերպի` չծխել, բարձրացնել ֆիզիկական ակտիվությունը, օրական 1-3 ժամ տրամադրել քայլելուն: Մարդը գոնե մի քանի ժամով պետք է կտրվի ամենօրյա աշխատանքային ռիթմից, որպեսզի օրգանիզմը կարողանա վերականգնվել, հակառակ դեպքում արդեն երիտասարդ տարիքում բարձր ճնշումը կդառնա սովորական երեւույթ», հավելեց սրտաբանը:

Հեղինակ. ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Սկզբնաղբյուր. azg.am
Լուսանկարը. liveinternet.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ